Воскресенье, 05.05.2024, 22:09
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 22 » Apple-ը շահել է դատը, որին մեղադրում էին շուկայի մենաշնորհացման մեջ
15:35
Apple-ը շահել է դատը, որին մեղադրում էին շուկայի մենաշնորհացման մեջ

Apple ընկերությունը շահել է դատը, որտեղ նրան մեղադրում էին առցանց-երաժշտության շուկայի մենաշնորհացման մեջ՝ iPod փլեյերների եւ iTunes Store խանութի օգնությամբ, հաղորդում է «The Wall Street Journal»-ը:

 

Ընկերության դեմ մեղադրանք էին ներկայացրել iPod ունեցող օգտատերերը, որոնց iPod-ներից 2005-2007 թվականներին ջնջվել են այն երգերը, որոնք գնվել են ոչ թե iTunes-ից, այլ ուրիշ խանութներից:

 

Apple-ը դա բացատրել է օգտատերերի սարքերը հաքերային հարձակումներից պահպանելու փորձով եւ որպես ասվածի ապացույց բերել է Սթիվ Ջոբսի՝ իր ենթակաների հետ զրույցի սղագրությունը:

 

Եթե դատարանը մեղավոր ճանաչեր Apple-ին, այդ ընկերությունը պետք է հայցվորներին 350 մլն դոլար վճարեր: Բացի այդ, ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրության համաձայն, ընկերությունից պիտի գանձվեր 3 անգամ ավելի շատ գումար, ընդհանուր առմամբ վճարը կկազմեր ավելի քան մեկ մլրդ դոլար:

Դիտումներ: 1484 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց