Воскресенье, 05.05.2024, 20:46
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 27 » Աստղագուշակի խորհուրդները. ինչպես հասկանալ, որ ձեզ թուղթ ու գիր են արել
15:05
Աստղագուշակի խորհուրդները. ինչպես հասկանալ, որ ձեզ թուղթ ու գիր են արել

 

Բազմաթիվ մարդիկ տարբեր հարցերով ու խնդրանքով դիմում են աստղագուշակներին: Հարցերից մեկն էլ հետեւյալն է. ինչպե՞ս իմանալ, որ ձեզ թուղթ ու գիր են արել: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ մեկնաբանություններ ստանալու համար:

«Հասկանալու համար, արդյո՞ք ձեզ թուղթ ու գիր են արել, մի քանի միջոց կա: Եթե զգում եք, որ բազմաթիվ փաստեր համընկնում են, անպայման դիմեք մասնագետի, ով կօգնի ձեզ ազատվել դրանից: Ինքներդ այդ անել չեք կարող: Եվ այսպես, մի քանի նախանշան.

1. Վտանգի, դժբախտության, կարոտի եւ նույնիսկ վախի զգացողություն:

2. Գերհոգնածության զգացողություն, ինչ-որ պատրանքների առաջացում:

3. Սեւ գիծ կյանքում (աշխատավայրում կամ անձնական կյանքում):

4. Եթե նույնիսկ ձեր տանը ձեզ լավ չեք զգում:

5. Խաղաղության կորուստ:

6. Տարածությունից վախ:

7. Եթե գիշերը տագնապում եք կամ վատ, ծանր երազներ եք տեսնում:

8. Եթե ձեր կանխազգացողությունը դժբախտություն է գուշակում:

9. Ծուլության զգացողություն: Եթե չեք կարողանում ավարտել սկսած գործերը:

10. Մշտական կոնֆլիկտներ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը՝ հարազատների հետ:

Եվ հիշեք, եթե ինչ-որ նման բան նկատել եք, անուշադրության մի մատնեք: Եվ որքան հնարավոր է արագ համապատասխան միջոցներ ձեռնարկեք»:

 

Դիտումներ: 5697 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց