Суббота, 18.05.2024, 17:00
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 21 » Beeline–ը գործարկել է IPTV ծառայության նոր ընդլայնված փաթեթ
16:09
Beeline–ը գործարկել է IPTV ծառայության նոր ընդլայնված փաթեթ

Beeline-ը հայտարարում է IPTV ծառայության շրջանակում նոր ընդլայնված հեռուստաալիքների փաթեթի գործարկման մասին։ Ընդլայնված փաթեթում ներառված են 22 հեռուստաալիք, այդ թվում այնպիսի հանրահայտ ալիքներ, ինչպիսին են НТВ-Мир, Discovery Science, Discovery World, Eurosport News, Первый канал Всемирная сеть եւ այլն։ Հեռուստաալիքների նոր փաթեթի ամսական վարձը կազմում է 5000 դրամ։

«Սուրբ ծննդյան եւ ամանորյա տոների նախաշեմին ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին հեռուստաալիքների ավելի ընդլայնված փաթեթ՝ այսպիսով դարձնելով նրանց օրն ավելի հաճելի եւ հետաքրքիր։ «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո եւ այս նախատոնական օրերին Beeline-ը շարունակում է մնալ իր հաճախորդների կողքին՝ առաջարկելով նրանց հեռահաղորդակցության ծառայությունների ողջ փաթեթը՝ սկսած ֆիքսված եւ բջջային կապից վերջացրած ինտենետի եւ թվային հեռուստաընկերության ծառայություններով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընդլայնված փաթեթը ներառում է 81 հեռուստաալիք, իսկ բազային փաթեթը ներառում է 59 ալիք։ Բազային փաթեթի ամսական վարձը կազմում է 3000 դրամ։

Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։

Դիտումներ: 355 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց