Суббота, 18.05.2024, 19:04
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 21 » Հայաստանը ցանկանում է համացանցի տարանցումը կրկին ազատել ԱԱՀ-ից
14:54
Հայաստանը ցանկանում է համացանցի տարանցումը կրկին ազատել ԱԱՀ-ից

Հայաստանը ցանկանում է համացանցի տարանցումը կրկին ազատել ԱԱՀ-ից: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները խորհրդարանի դեկտեմբերի 16-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Մինչեւ 2012 թվականի վերջը Հայաստանի միջոցով համացանցի տարանցումը (Վրաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ) զրոյական ԱԱՀ ուներ: Բայց, ըստ նախարարի, երբ 2013 թվականին հարկը ներդրվեց, այն անմրցունակ դարձրեց բավականին լարված տարածաշրջանային շուկայում:

Այսպես, եթե 2012 թվականին Հայաստանի միջոցով համացանցի տարանցումից շրջանառությունը կազմում էր 636 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ գրեթե 1.3 մլն դոլար - խմբ.), ապա 2013 թվականին այն կազմել է 350 մլն դրամ, իսկ 2014 թվականին սպասվում է 240 մլն-ից քիչ ավելի:

Հայկական ընկերությունների մրցունակությունը վերականգնելու նպատակով, ենթադրվում է վերականգնել զրոյական ԱԱՀ-ն, ընդ որում, այն տարածելով նաեւ 2013 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածի վրա:

Դիտումներ: 364 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց