Воскресенье, 05.05.2024, 21:21
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2015 » Январь » 11 » Հայերեն Վիքիպեդիան վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը
23:09
Հայերեն Վիքիպեդիան վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը

«Ձմեռային Վիքի ճամբար»-ի մասնակիցները հունվարի 10-ին հայերեն Վիքիպեդիան վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում 42-ից բարձրացրել են 41-րդ հորիզոնականի։

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 14-20 տարեկան պատանիների համար հունվարի 7-11-ն Աղվերանում հնգօրյա ձմեռային Վիքի ճամբար էր կազմակերպել: Ճամբարի կազմակերպմանն աջակցել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ապահովելով բարձրակարգ ինտերնետ կապ:

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը ստեղծում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձեւաչափով։ Վիքիպեդիան համացանցում բովանդակություն տրամադրող կայքերի լավագույն հնգյակում է: Կայքն օրական միլիոնավոր ընթերցողներ ունի ամբողջ աշխարհից եւ հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններից:

Ըստ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության, Վիքիպեդիան եւ վիքի նախագծերը դպրոցների եւ համալսարանների ուսումնական գործընթացի պարտադիր մաս են կազմում զարգացած բազմաթիվ երկրներում: Հայաստանում նման մոտեցում ձեւավորելու համար կազմակերպությունը նախաձեռնում է տարբեր միջոցառումներ, որոնց նպատակը համագործակցության շնորհիվ բարձրարժեք ազատ բովանդակություն ստեղծելու՝ վիքի մշակույթը տարածելն է, խմբագրողների կազմը համալրելը, գաղափարներով համատեղ ստեղծագործելու եւ վիքի գործիքներին արդեն դպրոցից տիրապետելու հմտությունները սերմանելն ու սովորեցնելն է:

Հավելենք, որ 2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» նախատեսում է կազմակերպել 4 վիքի ճամբար, որոնցից 2-ը` միջազգային: Այս տարվա ձմեռային ճամբարի ընթացքում պատանիները հարստացրել են վիքիբառարանը, վիքիպահեստն ու վիքիպեդիան, սովորել են հայկական երգեր եւ պարեր, մասնակցել են ինտելեկտուալ խաղերի:

Դիտումներ: 8405 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Январь 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գրառումների պահոց