Воскресенье, 05.05.2024, 12:23
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 21 » Ի՞նչ է սպասվում 2015 թվականին. բացառիկ հարցազրույց` աստղաբան Էլյա Հովհաննիսյանի հետ. տեսանյութ
21:37
Ի՞նչ է սպասվում 2015 թվականին. բացառիկ հարցազրույց` աստղաբան Էլյա Հովհաննիսյանի հետ. տեսանյութ

ՏեսանյութSHAMSHYAN.com-ի զրուցակիցը աստղաբան, մաթեմատիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ Էլյա Հովհաննիսյանն է: Բացառիկ հարցազրույցում նա ներկայացնում է 2015թ-ի կանխատեսումները: -Տիկին Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի է լինելու 2015 թվականը: -2015 թվականը ողջ երկրագնդի համար խոստանում է բիզնես- հաջողություններ: Սպասվում են միջազգային փոխանակումներ: Ինժեներական միտքը և հոգևորի զարգացումը բացում է ճանապարհ դեպի ծաղկում: Տարվա մեջ կա մեծ առիթ` առաջընթացի և զարգացման համար, սակայն պայմանները հեշտ չեն լինի: Բոլորից կպահանջվի ճշմարիտ արդարություն եւ գործնականը զարգացնելու ունակություն: Տարին յուրաքանչյուրին տալիս է հատուկ հնարավորություններ: Այդ մասին մանրամասն կարող էք գտնել իմ նոր՝ «Իրականը գործնականում» գրքում, որ լույս կտեսնի 2015թ-ի հունվարին: -Կա՞ն արդյոք տարվա հետ կապված առանձին կանխատեսումներ կամ պահանջներ: -Այո, կան շատ լուրջ զգուշացումներ: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ 2015 թ-ի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը Վեներա մոլորակը նահանջում է՝ Կույսի կենդանակերպից փոխելով իր ընթացքի ուղղությունը մտնում է Առյուծի կենդանակերպ: Նա ետ է դառնում իր կիսատ թողած գործերն ավարտելու և որոշ շտկումներ անելու նպատակով: Խորհուրդ է տրվում տվյալ ժամկետում ՝չկազմակերպել հարսանիքներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ամուսնության առաջարկ չանել: Եվս մեկ զգուշացում՝ 2015թ-ի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 18-ը Սատուրն մոլորակը նույնպես նահանջող է: Պետք է զգուշանալ բարդ վիրահատումների կատարումից, տհաճ դեպքերից, մինչև նորից վերադառնա իր բնական ընթացքին, մտնի Աղեղնավորի կենդանակերպ, որտեղ նա հնարավորություն է ստեղծում, որ մարդը որոնի բարոյական հեղինակություն: -Եվ, վերջապես, ի՞նչ սպասեն 2015թ-ին տարբեր տարիներին ծնվածները: 2015թ-ը Կշեռքի (Այծի) տարի է: Հազարամյակներ շարունակ մեր նախնիները տարիներն անվանել են ամիսների անունով և կարողացել են օգտվել դրանից ոչ միայն Կշեռքի տարվա ծնվածները, այլ նաև կշեռքի ամսվա ծնվածները: Այսինքն՝ մեր իմացած 12 նշանների անուններով անվանվում են 12 տարիները: Չինաստանում և Ճապոնիայում ինչպես գիտենք, դրանք այլ անուններ ունեն տարիների համար: Եզի տարում ծնվածների համար կլինի անհանգիստ տարի: Վագրի տարում ծնվածները պետք է հետևեն առողջական վիճակին: Կատվի տարում ծնվածներին փոքրիկ տհաճություններ են սպասվում: Վիշապի տարում ծնվածների համար հանգստի տարի կլինի, բայց պետք է խուսափեն շատ անհարմար բաներից: Օձի տարում ծնվածների համար տարին կբարդացնի նրանց հարաբերությունները եղբայրների հետ: Ձիու տարում ծնվածների համար կապահովի լավ ֆինանսական վիճակ: Այծի տարում ծնվածներին սպասվում է աներկյուղ կյանք , հրաշալի տարի է: Կապիկի տարում ծնվածների թշնամիները կշատանան: Աքաղաղի տարում ծնվածների համար սիրելու ժամանակն է: Շան տարում ծնվածներին տարին հաջողություն կբերի: Խոզի տարում ծնվածների համար ճամփորդությունների տարի է, իսկ Առնետի տարում ծնվածների համար` տարին վտանգավոր է, բայց կարող են լուսավորել իրենց արվեստով: Աստղաբանի բարեմաղթանքը հայ ժողովրդին` տեսանյութում: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2014/12/19/37583/

 Տեսանյութ

Դիտումներ: 524 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց