Суббота, 18.05.2024, 16:35
Ողջույն Гость

8383.do.am

Меню сайта
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Գլխավոր էջ » 2014 » Декабрь » 21 » NASA-ի Curiosity մարսագնացը մոլորակում կյանքի հետքեր է գտել
16:08
NASA-ի Curiosity մարսագնացը մոլորակում կյանքի հետքեր է գտել

NASA-ի Curiosity մարսագնացը չափել է Մարսի մթնոլորտում Քամբերլենդ ժայռը հորատելիս զատված մեթանի փունջը եւ օրգանական մոլեկուլներ հայտնաբերել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով NASA-ի կայքը: Սա կարող է անցյալում կամ ներկայում մոլորակում կյանքի գոյության ապացույց լինել:

Curiosity-ն կառավարող գիտնականների խումբը առայժմ չի կարող նշել Մարսի վրա գազի աղբյուրը, այն կարող է լինել կենսաբանական եւ ոչ կենսաբանական բնույթի, սակայն Երկրի վրա մեթանի 95 տոկոսը ստացվում է միկրոօրգանիզմներից: Մեթանի կենդանական ծագումն ապացուցելու համար՝ հավելյալ ուսումնասիրություններ կպահանջվեն: Ածխածին պարունակող մոլեկուլները, որոնք հայտնաբերվել են ժայռը հորատելիս, կարող են նաեւ  ապացույց չլինել, որ Մարսում կան կամ եղել են միկրոօրգանիզմներ: Սակայն դրանք մատնանշում են կյանքի առաջացման բարենպաստ պայմանները:  

Curiosity մարսագնացն այժմ Մարսի Գեյլի խառնարանի շրջանում է: Ավելի վաղ մարսագնացի հետազոտությունները ցույց են տվել, որ Մարսի մակերեւույթին գոյություն են ունեցել ընդարձակ լճեր: Բացի դրանից, ըստ գիտնականների, Մարսի մթնոլորտն ի վիճակի է եղել օդի ջերմաստիճանը զրո աստիճանից բարձր պահել:

Դիտումներ: 390 | Ավելացրեց: ABUL | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Поиск
Форма входа
Мини-чат
Опросы
Оцените мой сайт
Всего ответов: 20
Օրացույց
«  Декабрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գրառումների պահոց